«Չէի ուզում անդրադառնալ այս թեմային, բայց առավոտից հեռախոսս չի լռում։ Հարգելի՛ հետաքրքրվողներ, ես ընդամենը կատարել եմ իմ քաղաքացիական պարտքը․․․»

Դերասան, կամավոր Գևորգ Գրիգորյանը գրում է․ «Բոլորի անունից հատուկ շնորհակսլություն եմ ուզում ասեմ Տիկին Արմինե Ղազարյանին, շատ թանկարժեք ու սուր անհրաժեշտ նվերի համար, որը այս գիշեր կյանքեր փրկեց ու դեռ կփրկի։ Բոլորի անունից շնորհակալություն»։

Իր հերթին Արմինե Ղազարյանը գրում է․ «Չէի ուզnւմ անդրադառնալ այu թեմային, բայց առավոտից հեռախոսս չի լռում։ Հարգելի՛ հետաքրքրվողներ, ես ընդամենը կատարել եմ իմ քաղաքացիական պարտքը իմ երկրի ու երկիրս պաշտպանող անձնվեր մարտիկների հանդեպ ու դա արել ու անելու եմ շարունակաբար ( ինչը խորհուրդ կտամ նաև ձեզ)։ Խնդրում եմ բավարարվել այսքանով ու ավելորդ հարցեր չտալ (մեկ է՝ չեմ պատասխանելու)։

Հրապարակման մեկնաբանության մեջ գրել եմ, հիմա կրկնվեմ՝ Գևորգ Գրիգորյանը ջան, ինձ մի ամբողջ կյանք չի բավարարի, որ երախտահատույց լինեմ Ձեզ ու հայրենի սահմանները պաշտպանող մեր բոլոր զինվորականներին։ Ես իմ պարտքն եմ կատարել որպես այս երկրի քաղաքացի ու փորձել գոնե մասամբ արդարացնել առանց այդ էլ չափազանց թանկ դարձած այս հողի վրա ապրելս։

Աստված ձեզ զորավիգ, աղոթքներս միշտ ձեզ հետ կլինեն, ուժ ու աներերություն ձեր բազկին, հավերժ շնորհակալ ու պարտական եմ։ Իսկ Ձեր խոսքերը՝ «փրկվել են մարդկային կյանքեր», ամբողջ կյանքիս օրհնանք է։ Շնորհավոր տո՛նդ, Հայաստա՛ն աշխարհ, շնորհավո՛ր տոնդ, մեր հայրենիքի անկախության համար երեկ, այսօր ու վաղը պայքարող քաջարի՛ մարտիկ»։

Рейтинг
( 10 оценок, среднее 4.1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: