Սիրված արտիստուհի Ալեքսանյանը Մարիամը նախoրեին նշել է ծննդյան հոբելյանը։ Նա իր հոբելյանական օրվա մասին նախապես հրապարակում էր արել, իսկ հետո կիսվել նաև հոբելյանի օրվա առիթով արված կադրերով։ Մարիամը հետո բոլորովին այլ բնույթի հրապարակում է արել։

Նրա հրապարակումից հասկանալի է դառնում, որ այն ժամանակահատվածում, մինչ Մարիամը հարազատների ու ընկերների հետ նշել է իր տարեդարձը, ինչ-որ մեկը, օգտվելով առիթից, մտել է նրանց բնակարան ու թալանեն այն։

Այս փաստը շատ է տխրեցրել Մարիամին։ Նա իր հարթակում դիմել է գողին՝ նշելով, որ վստահ է, որ նա կարդում է իր գրառումը, քանի որ հենց իր հարթակից է տեղեկացել, որ ինքն ու իր ընտանիքի անդամները տանը չեն լինելու։

Մարիամը պահանջել է, որ գողը հետ վերադարձնի գողոնը, այլախես խոստանում է նրա ողջ կյանքը փչացնել, քանի որ նա համարձակվել է իր տարեդարձը նման ձևով փչացնել։