«Չեմ սիրում խորհուրդներ տալ, բայց․․․» Արևիկ Ուդումյանը հրապարակել է դստեր տարեդարձի լուսակնարները

Արևիկ Ուդումյանը, լինելով գործունյա ու շատ ակտիվ բլոգեր, իր սոցհարթակում ներկայացնում է ոչ միայն գործնական և օգտակար թեմաներով նյութեր, այլ նաև ընտանեկան ու անձնական բնույթի հրապարակումներ է հաճախ զետեղում։

Արևիկը ակտիվ մայրիկ է նաև։ Նա երկու բալիկ ունի։ Բալիկներից կրտսերը աղջնակ է, ում ծնողները Նունե են անվանել։

Արևիկը դստեր ծննդյան տարեդարձի հետաքրքիր անցուդարձի մասին գունագեղ ընտանեկան կադրեր է տեղադրել՝ ցուցադրելով, թե ինչպիսի ընթացք է ունեցել փոքրիկ Նունեի տարեդարձը։

Իսկ ավելի վաղ Արևիկը հայտնել էր, որ դուստրն իր ծննդյան օրը փոքր-ինչ վնասել էր իրեն, ինչի պատճառով նրա օրը բավականին լարված է անցել, սակայն հետահայց ընդունում է, որ կարելի է իրողություններին ավելի թեթև վերաբերվել։

Արևիկն ընտանեկան լուսանկարներին կից գրել է, որ չի սիրում առանձնապես խորհուրդներ հնչեցնել, բայց սեփական փորձով համոզվել է, որ փոքրիկները հշաք են, սակայն միշտ պետք է ժամանակ պահել կողակցի համար։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: