Սոֆի Մխեյանը, ինչպես հայտնի է, իր մտերիմ ընկերուհիներից մեկի՝ Նազենի Հովհաննիսյանի հետ մեկնել է ամառային հանգստի։ Նրաք միասին հանգստանում են Թունիսում՝ վայելելով արևի, ջրի և ավազի պարգևած բերկրանքը։

Սոֆին ավազների միջից մի լուսանկար է տեղադրել իր սոցհարթակում՝ գրելով․ «Դժգոհիկը, արևից վառված։ Ամեն մարդ, լուսնի նման, ունի իր չլուսավորված երեսը, որը նա ոչ մեկին ցույց չի տալիս, բայց սա այդ դեպքը չէ, իսկ ինչից կամ ումից ես դժգոհ դո՞ւ»։

Ի պատասխան այս հարցման՝ օգտատերերը տարատեսակ արձագանքներ են թողել, սակայն հատկանշական է հատկապես հետևյալ առաջարկ-մեկնաբանությունը․

«Սոֆի ջան, էն ճակատիտ խալը հանել տուր, հեչ դուրս չի գալիս, դու շատ գեղեցիկ ես, բայց էտ հոնքիտ մոտի խալն էլ էն չի էտ էլ կհեռացնես անպայման, սիրում եմ քեզ, քո երգերը»։

Սոֆին այս առաջարկին հետևյալ կերպ է պատասխանել․ «Ճակատիս խալ չունեմ, հոնքերիս են, եթե ուշադիր լինեք, ես շատ սիրում եմ իմ խալերը, և չեմ պատրաստվում դրանք հեռացնել, անգամ, եթե ձեզ դուր չի գալիս»։