Հակոբ Բադալյանը, անդրադառնալով անվտանգային առկա կարևոր խնդրին, իր հարթակում գրում է հետևյալը․ «Չեմ դադարելու գրել ու խոսել այս մասին, նվազագույնը մի պարզ պատճառով՝ էսկալացիայի օրախնդրից մինչեւ էքզիստենցիալ մակարդակի ռիսկեր ունեցող երկիրը, որն առավել եւս չունի իրեն uպառնացող մարտահրավերների եւ ռիսկերի հակազդման բավարար ինքնուրույն ներուժ, պարտավոր է անել նվազագույնը երկու բան․

ա) առավելագույնն անել սեփական պաշտպանական կարողությունների համալիր ավելացման համար, իսկ դա պետք է ենթադրի ոչ միայն զուտ ռազմական, այլ նաեւ քաղաքական, հասարակական, տնտեսական, դիվանագիտական բաղադրիչներ,

բ) առավելագույնն անել, նաեւ մեր անվտանգոության միջավայրի ուղղությամբ կենտրոնացած աշխարհաքաղաքական դիմակայության բոլոր կողմերին՝ ռեգիոնալ կայունության հարցում պատասխանատվություն հասցեագրելու համար:

Երկու դեպքում էլ անքննելի է կառավարող մեծամասնության անելիքի գերակայությունը, բայց անելիքը նաեւ բոլորինս է՝ բնականաբար յուրաքանչյուրը իր հնարավորության չափով»,- իր գրառումը եզրափակում է Բադալյան Հակոբը։