«Չգիտեմ՝ ինչպես հաղթահարել կորուստը». դժբախտություն Սուսաննա Պետրոսյանի հետ

Ժամանակին ակտիվ ու ներկայումս էլ սիրված երգչուհի Սուսաննա Պետրոսյանն ապրում է հայրենիքից դուրս, սակայն իր հետևորդների, իր երգարվեստով հետաքրքրվողների հետ նա շարունակում է շատերի նման կապը պահել սոցիալական հարթակների միջոցով։

Սուսաննան շատերի նման սոցհարթակում ունի սովորություն հարցերի ու պատասխանների օր հայտարարելու։ Նա հնարավորություն է տվել իրեն հետևող օգտատերերին՝ իրեն հարցեր ուղղել տարատեսակ թեմաների շուրջ։

Հարցին, թե ինչպես կարելի է հեշտությամբ հաղթահարել կորստի ցավը, Սուսաննան պատասխանել է, որ ինքն էլ չգիտի, քանի որ ինքն էլ չի կարողանում հաղթահարել։ Իր պատասխանին կից Սուսաննան թողել է հարազատ եղբոր անվան սկզբնատառը՝ Ա։

Սուսաննայի եղբայրը՝ Արմանը, մահացել է 2018 թվականին։ Արմանը երեսունյոթ տարեկան է եղել այդ ժամանակ։ Արմանի անժամանակ ու ցավալի մահվան պատճառը լեկոզն է եղել։ Իսկ մինչ այդ էլ նա կորցրել է իր մայրիկին ու հայրիկին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: