Արդեն մի քանի օր է, ինչ Ա․ Չարչյանի խափանման միջոցը փոխվել է, ու նա նորից բանտարկվել է։ Բանտախցում վաստակաշատ բժշկի վիճակը վատացել է, քանր որ նա ունի շաքարային դիաբետ ու բարձրացել է շաքարի մակարդակը։

Բժշկին տրամադրում են համապատասխան բուժում, որպեսզի իջեցվի շաքարը մակարդակն այնքան, որ նրա վիճակը կայունանա։ Բժշկին այցելում են նրա ընկերները, պատգամավորներ, ովքեր մտահոգ են նրա վիճակով։

Թագուհի Թովմասյանը Չարչյանին այցելելուց հետո լրագրողներին ասել է, որ նրա վիճակն այնքան վատ է, որ հարկ է անհապաղ ազատ արձակել։

Չարչյանին այցելել է նաև պատգամավորներից Վահե Հակոբյանը, Արամ Վարդևանյանը։ Վահե Հակոբյանը նշում է, որ չնայած ինքը բժիշկ չէ, բայց տեսողական տպավորությունն այնպիսին է, որ Չարչյանը շատ վատ է։

Պատգամավորը տեղում բժիշկների չի հանդիպել։ Վահե Հակոբյանի ներկայացրած մանրամասներն իր այցելությունից կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։