Գրետա Մեջլումյանը գրում է․ «Հայաստանի ժամացույցը չի՞ զնգզնգում ձեր ականջներում, մարդի՛կ։ Նրա տագնապի ձայնը չե՞ք լսում։ Դուք լիովին խլացել ե՞ք, թե՞ ձևանում եք։ Ձեր քթից, ձեր տնից, ձեր բակից դենը ոչինչ չե՞ք տեսնում, ոչինչ չե՞ք լսում, չե՞ք զգում հաշված օրերի կարճությունը։

Դուք չե՞ք խենթանում ձեր ընտրած «գերագույն» Մnրթողի արնոտ երախից, որը ո՛չ միայն հերթական մատղաշ երեխեքին է լափելու, այլև զանգվածային նախճիր է իրականացնելու «եղբոր» հետ պայմանավորված, ինչպես արեց Արցախում։

Այսքան անտարբերությո՞ւն, այսքան բթությո՞ւն սեփական երկրի նկատմամբ, մարդի՛կ։ Վերջապես կա՞ մեկը , որ հայ ժողովրդին դուրս հանի հրապարակ, ու բոլորիս հուժկու ձայնը վերջնականապե՛ս պահանջի կառավարության շենքում վեր ընկած հայ գենը ջնջող մարդաuպանի չլինելիությունը։

Ուրիշ փիլիսոփայություն չկա, հայե՛ր, րոպեները 4 տարի մեր օգտին չեն գլորվում։ Ահա, այսպե՛ս են կործանվել պետությունները։ Այսպե՛ս, իրենց արգանդից ցնկնած հուդաների ձեռքով։ Իսկ արտաքին թշնամուն մնում է ընդամենը «խաղ ու պարով» հնձել իրեն տրված դաշտը»։