Լիլի Մորտոն արտակարգ նվիրվածությամբ ու սիրով է վերաբերվում իր ամուսնու զավակներին, որոնք բավականին մեծ են ու Լիլիին փոխադարձում են նույն սիրով ու ջերմությամբ։ Լիլին իր հարթակում հաճախակի ցույց է տալիս, թե ինչպես է սիրով ժամանակ անցկացնում երեք երեխաների հետ՝ նրանց իրենը կոչելով։

Լիլիի վերջին հրապարակումներից մեկը վերջինզանգյան տրամադրություններով լի է։ Նա կադրեր է տեղադրել, որոնցում երևում է, թե ինչպես է վերջինզանգյան ելույթ ունենում ամուսնու զավակներից մեկը՝ Արտյոմը, որին նա իր տղան է համարում։

Լիլին ցույց է տվել, թե ինչպես է տղան ելույթ ունենում հանդիսավոր բեմից։ Նա այդ տեղանյութին կցել է «ուտեմ քեզ, իմ սիմպո» մեկնաբանությունը։ Նա եղել է Արտյոմի դպրոցում, վայելել նրա ներկայացմամբ մատուցվող դպրոցի Վերջին զանգի արարողությունը։

Լիլիի հրապարակումներն Արտյոմի Վերջին զանգի արարողությունից և այլ կադրեր կարող եք դիտել կցված նյութի մեջ։