Այն, որ Ձախ Հարութը սերտորեն կապված է հայրենիքի հետ, չնայած, որ ապրում է հայրենիքից հեռու, գաղտնիք չէ։ Նա մշտապես առիթը բաց չի թողնում հայրենիք գալու և հայրենիքի առօրյայով ապրելու համար։

Երգիչը վերջին շրջանում լուրջ առողջական խնդիրներ է ունեցել։ Նրա վիճակն այնքան վատթար է եղել, որ մի շրջանում նույնիսկ լուրեր պտտվեցին, որ երգիչը մահացել է, հետո այդ լուրերն անմիջապես էլ հերքվեցին։

Երգիչը գտնվում էր հայրենիքից դուրս։ Հետպատերազմական շրջանում Հարութը Հայաստան դեռևս չէր եկել։ Հայտնի է դարձել, որ երգիչն ի վերջո կարողացել է այցելել հայրենիք։

Առաջին վայրը, ուր երգիչը ցանկություն է հայտնել լինելու և անմիջապես գալուց հետո այցելել է, Եռաբլուրն է եղել։ Եռաբլուրն առհասարակա շատերի մշտական այցելության վայրն է դարձել։

Շատերից մեկն էլ հայրենասեր երգիչն է։ Լուսանկարներից ակնհայտ է, որ երգիչը բավականին հյուծվել է, նիհարել։