Ուշագրավ․ Ամպերի մեջ պատկերվել է Հայաստանի քարտեզը․ լուսանկար և այլ մանրամասներ

Հանրաճանաչ օդերևութաբան Սուրենյան Գագիկը շարունակում է բնության ուշագրավ դրսևորումների մասին փաստերն իր հարթակում տեղադրել՝ զարմացնելով հետևորդներին։ Նա հերթական լուսանկարն է տեղադրել՝ հայտնելով, որ Հայաստան երկրի քարտեզն է պատկերվել ամպերի մեջ։

Լուսանկարն արվել է հայաստանյան Ագարակ բնակավայրում։ Լուսանկարում երևում է, թե ինչպես է ընդհանուր ամպամածության մեջ երկնքի մի որոշակի հատված փայլատակում, իսկ փայլատակող հատվածը նման է Հայաստանի քարտեզին։

Օդերևութաբանի այս հրապարակման ներքո տեղ են գտել ուշագրավ մեկնաբանություններ ու կարծիքներ։ Օգտատերերից ոմանք սա ինչ-որ կարևոր ու դրական նշան են համարել՝ նշելով, որ պատահական չէ այն։ Օգտատերերից ոմանք էլ արձանագրել են, որ քարտեզում Հայաստանն առանց Արցախի հատվածի է երևում։

Օգտատերերից մեկն էլ Գ․ Սուրենյանին քննադատել է հրապարակման համար՝ նշելով, որ նա նորմալացնում է Հայաստանն առանց Արցախի ընդունելու գաղափարը, ապա հավելել է հետևյալը․ «Վաղը երկնքում շուտով թուրքի ֆէսեր եք տեսնելու»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: