Ուշագրավ մանրամասներ տաղանդավոր դերասանուհի Աննա Հարությունյանի մասին

Մեր ժամանակների տաղանդավոր երիտասարդ դեմքերից է Աննա Հարությունյանը, ով միշտ աչքի է ընկել իր զուսպ ինքնատիպությամբ։ Աննան հաջողակ դերասանուհի էր, երբ թողեց ամեն ինչ և որոշեց մեկնել Մոսկվա։

Մոսկվա մեկնելու մոտիվացիան նրան տվել էր Միքայել Պողոսյանը՝ խորհուրդ տալով գնալ երազանքի հետևից։ Այնտեղ Աննան ավարտեց ռեժիսուրայի հատուկ կուրսերը և որպես եզրափակիչ աշխատանք ներկայացրեց ֆիլմ։

Ֆիլմը վերնագրված է «Անիկո»։ Այն նույնիսկ Կազանում հատուկ մրցանակի արժանացավ՝ համարվելով «Լավագույն մանկական ֆիլմ»։ Վերադառնալով հայրենիք՝ Աննան նոր ոճով ու ձևով է շարունակում իր մասնագիտական գործունեությունը։

Արտիստուհին դեռևս քչախոս է և չի բարձրաձայնում իր առաջիկա ծրագրերի մասին որևէ տեղեկություն, փոխարենը տեղադրում է անձնական բնույթի լուսանկարներ։

Տարիներ առաջ թատերական ոլորտում պայքարի մեջ մտած արտիստուհին վերջերս լուսանկար էր տեղադրել իր մայրիկի հետ՝ կադրը վերնագրելով «մայր ու դուստր» ձևակերպմամբ։ Ինչպես նկատելի է կադրից, Աննան իր գեղեցկությունը ժառանգել է նաև մայրիկից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: