Ուկրաինացի կանայք դարձել են զինվորականներ․ բացառիկ կադրեր և մանրամասներ

Պատերազմական իրավիճակների ժամանակ զինվորներ են դառնում բոլորը՝ նաև կանայք։ Ընդ որում, կանանցից շատերը, գիտակցելով իրենց երկրի քաղաքական իրավիճակը, մինչ պատերազմների մեկնարկն են զինվորական պատրաստություն անցնելու պատրաստակամություն հայտնում։

Արցախյան վերջին մարտերին մենք տեսանք հայուհիների խիզախության և հայրենասիրության բացառիկ դեպքեր, որոնք մինչ այսօր էլ օրինակ և նախադեպ են համարվում։

Ուկրաինական մարտերի ժամանակ ևս մարտերին մասնակցելու և ինքնապաշտպանական գործողություններ իրականացնելու պատրաստակամություն են ստանձնել նաև ուկրաինուհիները, որոնք զենք են վերցրել և զինվորականի համազգեստ հագել։

Նրանցից շատերը միացել են իրենց ամուսիններին, ընկերներին կամ եղբայրներին։ Կանանց ներգրավում մարտական գործողություններին ոչ միայն պրակտիկ բնույթ է կրում և պահի հրամայական է, այլև ունի որոշակի սիմվոլիկա և աշխարհին փոխանցելու ուղերձ։

Ուկրաինուհիների զինվորական համազգեստով զինված լուսանկարները դարձել են սոցհարթակների ամենից քննարկվող նյութերից մեկը։

Առկա կադրերից երևում է, որ զենք վերցրած ուկրաինուհիները հիմնականում երիտասարդ աղջիկներ են։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: