«Ուկրաինայի ժողովուրդը պադվալներում և մետրոներում անքուն թաքնված ա, խաղաղ բնակչության բնակարանները ռմբակոծված ա, ու էն մանր մունր տգետները, որ․․․»

Հայկ Թորոյանը գրում է․ «Ինչ պատերազմ ուզումա լինի, ով ուզումա ճիշտ լինի, ինձ համար կապ չունի, 44-օրյա պատերազմը իմ աչքով տեսնելուց հետո, հարձակվող կողմին ատում եմ և ատելու եմ, քանզի ես Քրիստոնիա եմ և ինձ համար աշխարհը մեկ ընտանիք է և ես խաղաղություն եմ ցանկանում, բայց հարձակվող կողմին ատելու եմ և աջակցելու եմ պաշտպանվող կողմին։

Իսկ այժմ աջակցում եմ Ուկրաինային, քանզի ՌԴ-ի բնակչությունը հանգիստ քնում ա, ռուսի ձագը իր օրօրոցում սոսկեն բերանը քնած ա։

Բայց Ուկրաինայի ժողովուրդը պադվալներում և մետրոներում անքուն թաքնված ա, խաղաղ բնակչության բնակարանները ռմբակոծված ա, ու էն մանր մունր տգետները, որ առանց հասկանալու խոսում են, թե բա Ուկրաինան ադրբեջանին էս արեց են արեց, արդեն հոգնել եմ, դրանց բացատրելուց, որ մի հատ քեզ հարց տուր, դու ի՞նչ էս արել Ուկրաինայի համար, կամ քո սերժն ու ռոբը բացի նրանից, որ Ուկրաինայի «թշնամի» համարվող պուտինի սապոգը լիզելուց, ի՞նչ է արել Ուկրաինայի համար։

Հա նաև էդ տապոռ մտածելակերպ ունեցող տեսակին ուզում եմ հիշեցնել, որ ՌԴ-ն երբ 2014 թ-ին հարձակվեց Ուկրաինական սյուվերեն տարածքի վրա, քո այդ ժամանակվա իշխանությունը շտապեց պուտինի սապոգը լիզելու, իսկ 2014 թ-ից անցավ 6 տարի, ու ադրբեջանը hարձակվեց քո ու իմ Արցախի վրա, ինչը ի հակառակ Ուկրաինաի, նույնիսկ միջազգայնորեն չճանաչված հանրապետություն էր, ու ի՞նչ էիր ուզում՞, որ Ուկրաինան ինչ աներ մի երկրի, որը դե յուրե իր թշնամու բարեկամն էր և 2014 ին իր նկատմամբ բռնnւթյանը ողջունել էր։

Ի վերջո ձեր աչքի գերանը թողած, ուրիշի աչքի փուշն եք տեսնում։ Նորից եմ ասում, Ուկրաինայում տուժում են խաղաղ քաղաքացիներ, իսկ պուտլյառը իրեն դրելա ցարի տեղ, բայց ի հակառակ ձեզ, նա ինքը գիտակցումա, որ он не настоящий царь…»

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: