Հանահայտ գործարարներից Սամվել Ալեքսանյանը, որ հրաժարվել է քաղաքական ակտիվությունից և գործարարությամբ է միայն զբաղվում, շրջապատված է կնոջ և երեխաների սիրով, հոգածությամբ և ուշադրությամբ։

Նրա ծննդյան տարեդարձն ընտանիքի անդամներն ամեն տարի յուրօրինակ կերպով են նշում, իսկ Շողերինան որոշ կադրեր կիսվում է նաև իր հետևորդների հետ։ Այս տարվա օգոստոսի տասնիննին հանրահայտ գործածարը բոլորել է հիսունչորս տարին։

Այդ առիթով Փարավոն ռեստորանային համալիրում են հավաքվել գործարարի ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները՝ լիաթոք ուրախանալով և կիսելով Ալեքսանյան ընտանիքի ուրախությունը։

Ինչպես միշտ, ծննդյան արարողության ժամանակ երաժշտական կատարումներով հանդես են եկել երգարվեստի հայտնի դեմքերից շատերը։ Ստորև կցված նյութի մեջ կարելի է լսել նրանցից շատերի կատարումներից հատվածներ։

Նշենք, որ գործարարը ծնունդով Երևանից է, երևանյան դպրոցներից մեկում է սովորել, յոթ երեխաների հայր է։ Նա կնոջ հետ հատուկ ուշադրություն են դարձնում երեխաների դաստիարակությանն ու կրթությանը։ Ս․ Ալեքսանյանի ծննդյան արարողության որոշ կադրեր՝ ստորև։