Հոգեբան ամուսիններ ու ներդաշնակ ընկերներ Մարիամն ու Արկադին ոչ միայն սիրում են միասին աշխատել, այլ նաև միասին հանգստանում են։ Նրանք այս տարի մեկնել է արտասահման՝ ամառային հանգիստը վայելելու։

Արկադին ու Մարիամը նույնիսկ իրենց հանգիստն են արդյունավետ ու տեղեկատվությամբ լեցուն անցկացնում։ Մեհրաբյան ամուսինները գտնվում են Ավստրիայում։ Նրանք Վիեննայի հետաքրքիր պատմամշակութային վայրերն են այցելում։

Մարիամը կադրեր է տեղադրել, որոնցում երևում է, որ նա ամուսնու հետ այցելել է Վիեննայում գտնվող հանրահայտ հոգեբան Զիգմունդ Ֆրոյդի թանգարան, որտեղ իրենց աչքով տեսնում են լեգենդար հոգեբանի անձնական իրերն ու փաստաթղթերը։

Մարիամը նաև փոքրիկ տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է այն փողոցը, որտեղ ժամանակին ապրել է Ֆրոյդը, իսկ այժմ գտնվում է նրա թանգարանը։ Այդ կադրերին կից Մարիամը գրել է․

«Հաջորդ կանգառը Վիեննա։ Վայելեք Զ. Ֆրոյդի թանգարանային այցը, շաաատ բան ունենք պատմելու»։ Տեսանյութը՝ ստորև։