Որտե՞ղ է հանգստանում Սաթենիկ Հազարյանը, ի՞նչ է պատմում և ի՞նչ լուսանկարներ է տեղադրում նա

Հանրահայտ արտիստուհի և նաև հաղորդավարուհի Սաթենիկ Հազարյանը տևական ժամանակ է, ինչ գտնվում է Իտալիայում և վայելում է այնտեղի ճարտարապետական ու բնական հրաշքները։ Սաթենիկը գեղեցիկ կերպարներով լուսանկարվում է իտալական արժեքավոր ու տեսարժան վայրերում։

Ինչպես Իտալիայում հանգստացող շատերին, Սաթենիկի համար ևս այս երկրի քաղաքների գեղեցկությունը իսկական վայելքի և ուրախության առիթ է։

Նա նաև իր ունեցած տեղեկություններով է կիսվում իր հարթակում՝ գրելով իրեն դուր եկած ճարտարապետական կառույցների մասին։ Սաթենիկի հերթական լուսանկարները և տեղեկությունը իտալական Սֆորցան միջնաբերդից է։

Սաթենիկը միջնաբերդի մասին գրել է․ «Սֆորցան Եվրոպայի ամենամեծ միջնաբերդերից մեկն է, որը բաց է հանրության համար, զբոսաշրջիկները կարող են քայլել նրա տարածքով, այստեղ են տեղակայված քաղաքի մի շարք թանգարաններ և արվեստի հավաքածուներ»։

Նշենք, որ միջնաբերդը գտնվում է Միլանում, որտեղ էլ հանգստանում է Սաթենիկ Հազարյանը։ Սաթենիկի լուսանկարներում նա հիմնականում միայնակ է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: