«Որովհետև «թախծոտ աչքեր» ունի և իրենց բառապաշարով է ղժղժում, ի վիճակի չեն հասկանալ, որ․․․»

Լրագրող Մելանյա Բասեղյանը գրում է․ «Ես չեմ վիրավորում դրա ընտրազանգվածին, չեմ ծաղրում, խղճահարությամբ կամ արհամարհանքով չեմ վերաբերվում, բայց նաև այնքան միամիտ չեմ, որ հավատամ, կամ ձևացնեմ, թե հնարավոր է նրանց կրթել, լուսավորել, աչքերը բացել։

Մարդիկ, ովքեր դրա մեջ իրենցից մեկին են տեսնում և ուրախ են այն փաստից, որ իրենց նման մեկը «թագավոր» է դարձել, և նրան ամեն ինչ կարելի է, այդ թվում ամենաանօրինական զանցանքները և ամենադшժան hանցանքները, որովհետև «թախծոտ աչքեր» ունի և իրենց բառապաշարով է ղժղժում, ի վիճակի չեն հասկանալ, որ իրենց համար տնփեսա կամ շատ֊ շատ սեղանի թամադա չեն ընտրում, այլ մեր երկրի համար ղեկավար։

Նրանք պարզապես թքած ունեն պարզագույն ճշմարտություններ ներկայացնելու ցանկացած փորձի վրա, նրանց հակափաստարկներն այնքան անհեթեթ և անիրական հիմարություններ են, և նրանք այնքան խորն են դրանց հավատում, որ նրանց հետ գլուխ դնելը պարզապես անպտուղ ժամավաճառություն է։

Պարզապես պետք է ի գիտություն ընդունել նրանց գոյությունը և ապրել այդ ցավով։ Ու հույս ունենալ, որ նրանք, այնուամենայնիվ, մեծամասնություն չեն»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: