«Որոշ տղամարդկանց թվում է դարդ ու ցավներս կտրվել է, ցոփ, շվայտ, անհոգ կյանքից երես են առել կանայք, հիմի էլ սրտները զենք է ուզում, գնան կռիվ-կռիվ խաղան․․․»

Գոհար Հայրապետյանը գրում է․ «Երբ ասում ենք՝ կանայք ևս պետք է ներգրավված լինեն երկրի պաշտպանական համակարգում, որոշ տղամարդկանց թվում է դարդ ու ցավներս կտրվել է, ցոփ, շվայտ, անհոգ կյանքից երես են առել կանայք, հիմի էլ սրտները զենք է ուզում, գնան կռիվ-կռիվ խաղան:

Շտապում եմ այդ տղամարդկանց հիասթափեցնել. բազմաթիվ կանայք առհասարակ խորշում են զենքից: Կանայք երազում են խաղաղ ապրել, երեխաների, ընտանիքի հոգսերով զբաղվել: Այնպես չի, որ լավ կյանքից են խոսում և բարձրաձայնում կանայք սրա մասին:

Ու երբ ասում ենք կանանց ներգրավածությունը պաշտպանական համակարգում, դա չի նշանակում բոլորը զենքը առնելու են վազեն առաջնագիծ: Հատկապես 5-րդ սերնդի բարձրտեխնոլոգիական պատերազմներում: Դա նշանակում է առաջին բուժուօգնություն, քարտեզների հետ աշխատանք, թիկունքի գրագետ կազմակերպում, ինքնապաշտպանություն, անհրաժեշտության դեպքում զենքի կիրառում:

Համ ամեն առիթ անառիթ Իսրաելի օրինակն են բերում, համ էլ, երբ իսկապես այսօր գիտակցումը կա կանանց մասնակցայնության, գալիս են խրատական։ Թե բա գնացեք քար գցել սովորեք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: