«Ոտքից գլուխ «ջուր» եմ: Տաք հագուստ չունեմ»․ որտե՞ղ և ինչպե՞ս է նշել ծննդյան տարեդարձն Իննա Խոջամիրյանը

Իննա Խոջամիրյանն իր ծննդյան տարեդարձները շատ է սիրում ինքնատիպ եղանակով նշաբավորել։ Նա այդ օրը շատ է սիրում բարձրաձայն կրկնել, որ ինքը ծնվել է։ Սա խոսում է ինքնագնահատականի և ինքնագիտակցության բարձր մակարդակի մասին։

Իննան այս տարի շատ յուրօրինակ ծննդյան տարեդարձ է նշել։ Նա մի տեսանյութ է տեղադրել՝ պատմելով, թե ինչպես է դիմավորել ծննդյան քսանյոթամյա տարեդարձը։ Պարզվում է՝ արտիստուհին Իտալիայում է՝ Ֆլորենցիայում։

Նա խոստովանում է, որ դա այն վայրն է, որտեղ նա իր գիտակից ողջ կյանքի ընթացքում երազել է լինել։ Սակայն տարեդարձն արտիստուհին դիմավորել է ոչ այնպես, ինչպես մտադրվել է։ Նա այդ մասին պատմում է հետևյալը․

«Ժամը 00:00 է։ Մնացել եմ ուժեղ անձրևի տակ։ Ոտքից գլուխ «ջուր» եմ: Տաք հագուստ չունեմ. Ունեմ մոմ, կրակայրիչ, ճամպրուկ, վարդ, ու երազանքներ: Ու ես վերջապես այնտեղ եմ, որտեղ ամբողջ գիտակից կյանքումս երազել եմ լինել: Բարև Իտալիա, ես ծնվել եմ»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: