Ո՞վ է Շուշիի Ղազանչեցոցում նվագած հայ երիտասարդը, որ կարողանում է միանգամից երկու հմտություն համատեղել

Ավանեսյան Սևակին հայերը հատկապես սկսեցին ճանաչել այն բանից հետո, երբ նա երաժշտին հատուկ նրբանկատությամբ սկսեց նվագել ռմբակոծված Սուրբ Ղազանչեցոցի ավերակների մոտ։ Նրա արարքը գնահատվեց որպես արվեստի հանդես հայ ժողովրդի պատկառանքի հավաստիք։

Արտյոմ Երկանյանը, զրուցելով Սևակի հետ, բացահայտել է, որ տաղանդավոր հայ երիտասարդը կարողանում է համատեղել միաժամանակ իրարից բավականին հեռու երաժշտությունն ու սպորտը, այն էլ՝ բռնցքամարտը։ Անհավանական է, բայց Սևակը առանց կանոնների մարտերի Եվրոպայի չեմպիոն է հանդիսանում։

Սևակը հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր միջազգային բեմահարթակներում։ Սևակի հայրը Կապանից է, նա մասնագիտությամբ ֆլեյտահար է, իսկ մայրիկը դաշնակահարուհի է։ Սևակի եղբայրը ջութակահար է, իսկ Սևակն ընտրել է ավելի մեծը՝ թավջութակը։

Սևակը տասնչորս տարեկան է եղել, երբ նրա ընտանիքը հաստատվել է Բրյուսելում։ Նրանք այնտեղ էին մեկնել առաջնակարգ երաժշտական կրթություն ստանալու համար։ Իսկ թե ինչպես է նրան ու եղբորը հաջողվել ստանալ երաժշտականա կրթություն, կարող եք դիտել կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: