Նախորդ օրվա լրահոսը մեծ ցավով էին ընդունել շատերը, քանի որ դրանից տեղեկանում էինք, որ մահացել է քսանամյա կին, որը պատրաստվում էր ծննդաբերել։ Ավելի ուշ որոշ մանրամասներ հայտնի դարձան այս ցավալի դեպքի մասին։

Քսան տարեկան մայրանալ պատրաստվող Մերին Փամբակ համայնքից էր։ Նրան և ամուսնում համայքնում շատ լավ են ճանաչում։ Այս նորաստեղծ ընտանիքը շատերի սերն ու հարգանքն է վայելու։ Ամիսներ առաջ ընտանիքը երջանկացել էր լուրից, որ շուտով լույս աշխարհ է գալու իրենց առաջնեկը։

Երբ հայտնի է դարձել, որ սպասվող բալիկը տղա է, ծնողներն անուն են որոշել, վերջին օրերին անհրաժեշտ գնումներ են արել։ Ցավոք, Վանաձորի ծննդատանը որոշ ժամանակ մնալուց հետո Մերիին ու նրա հարազատներին տեղեկացրել են, որ պտուղը մահացել է։

Հետո Մերիի վիճակն է վատթարացել։ Նրան տեղափոխել են Երևան, սակայն Մերիի կյանքը նույնպես փրկել չի հաջողվել։ Մերիի հարազատներն ու ծնողները կատարվածի մեջ մեղադրում են Վանաձորի ծննդատան աշխատակիցներին։