Հանրահայտ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մեծացել է ներդաշնակ ու գեղեցիկ ընտանիքում։ Նա մեկ քույր ունի։

Քույրն էլ, Հենրիխն էլ ամբողջովին շրջապատված են եղել ֆուտբոլային միջավայրով, քանի որ նրանց հայրը հաջողակ և պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր։

Չնայած հայրը վաղ է մահանում, Մխիթարյան քույրն ու եղբայրը շարունակում են հետաքրքրվել ֆուտբոլով։

Եթե Հենրիխը գործնականում էր ֆուտբոլով զբաղվում և հետաքրքրվում, ապա նրա քույրը՝ Մոնիկան, դա անում է տեսական ոլորտում։

Մոնիկան սովորել է Ֆրանսիայի Լիոնի համալսարանում՝ ավարտելով նաև մագիստրատուրան։ Նա եղել է Ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակցուհի։

Մոնիկան ֆեդերացիայում աշխատել է շուրջ երեք տարի, իսկ մինչ այդ ՈւԵՖԱ-ում մասնագիտական համապատասխան ստաժավորման որոշակի դասընթացներ է անցել։

Մոնիկան և Հենրիխը շատ մտերիմ են իրար հետ։ Այդ մասին են վկայում նաև Մոնիկայի սոցիալական հարթակների լուսանկարները։

Մոնիկան հաճախակի է նկարվում եղբոր որդու՝ Համլետի հետ՝ այդ լուսանկարները տեղադրելով իր էջում։ Նա Հենրիխի որդու լուսանկարները հրապարակելիս դեռևս փակում է բալիկի դեմքը։