«Ո՞վ է թույլ տվել Գորիսից երեխաները գիշերով առանց իրավապաշտպանների, առանց Կարմիր խաչի ներկայացուցիչի, առանց ԱԱԾ աշխատակիցների, առանց թեկուզ մի լրագրողի․․․»

Գոհար Հայրապետյանը գրում է․ «Ո՞վ է թույլ տվել Գորիսից երեխաները գիշերով առանց իրավապաշտպանների, առանց Կարմիր խաչի ներկայացուցիչի, առանց ԱԱԾ աշխատակիցների, առանց թեկուզ մի լրագրողի միայն ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ մտնեն Լաչինի միջանցք։

Թող հրապարակեն Հայաստանի և Արցախի այն երկու պաշտոնյաների անունները, որոնք գնացել են նման քայլի։ Ինչի չգիտիե՞ք որ ռուս խաղաղապահը երաշխավոր չէ։ Քանի անգամից պարզ չէր դա ձեզ համար։ Ռուս-թուրքական տանդեմը Լաչինը դարձնում է գորշ գոտի, որտեղ ով ինչ ուզում է անում է։ Մենք փոխանակ հազար ու մի լուսարձաներով փորձենք այդ մութը ցրել, լրիվ հակառակն ենք անում։

Գիշերով գելի բերան երեխա ենք ուղարկում՝ ինչ-որ կուլիսային խաղերի մեջ մտնելով։ Ու հիմի, երբ մենք փորձում ենք սրա մասին բարձրաձայնել, Թվիթերում ադրբեջանցիները հարձակվել են վրաներս՝ թե բա ուր են ձեր ապացույցները, հենա մի հատ առանց ձայն վիդեո է շրջանառվում, էն էլ մենք ենք նկարել, ով ասեց որ hարձակվել ենք։ Սա՞ էինք ուզում։

Ես որ իմ երեխային կողքի շենք ընկերուհու տուն եմ ուղրակում, 10 անգամ զանգահարում եմ ճանապարհին, ու նաև ընկերուհու մորը, որ տեսնեմ հասել է։ Հրապարակեք այն պաշտոնյանների անունները, որոնք Արցախում և Հայաստանում որոշել են գիշերով երեխա տանել ադրբեջանական ոհմակի միջով միայն ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: