Շուշեցիների ընտանիքում երրորդ զավակն է ծնվել. ընտանիքի հայրը զոհվել է պшտերազմում. մանրամասներ

Այսօր Սիսիանի հիվանդանոցում լույս աշխարհ է եկել շուշեցի ընտանիքի երրորդ զավակը: Այս մասին տեղեկություն է հանրայնացվել հենց հիվանդանոցի սոցհարթակում: Հրապարակվել են նաև լուսանկարային կադրեր հիվանդանոցից:

Նորածին շուշեցի բալիկը աղջիկ է, և նրան անվանակոչել են Վալերիա: Վալերիայի հայրը՝ Վալերին, արցախյան պшտերազմի նահատակներից է:

Ընտանիքը հապճեպ Սիսիան է տեղափոխվել պшտերազմի մեկնարկի ժամանակ՝ այդպես էլ չհասցնելով անհրաժեշտ իրեր վերցնել իրենց հետ: Նրանք վստահ էին, որ դեռ կհասցնեն հետ վերադառնալ և շարունակել իրենց կյանքը հարազատ քաղաքում:

Ընտանիքի հայրը կամավորագրվել և միացել է հայրենիքի պաշտպաններին: Նա զnհվել է հոկտեմբերի տասի թեժ մшրտի ժամանակ:

Նորածին փոքրիկի մայրը՝ Արմենուհին, գիտակցում է, որ ինքը պետք է ամուր և ուժեղ լինի, որքան էլ դժվար լինի իր համար:

Նա համոզված է, որ միայն ապրելով ու նոր կյանքեր լույս աշխարհ բերելով կարելի է հաղթահարել այս դժվարին իրավիճակը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: