Շnւշեցի այս երեխաներին բնшկարան գնելու նախաձեռնությունն իրականություն է դարձել

Ռաֆայել Հովհաննիսյանը, ով ակտիվորեն ներգրավվել է արցախցիներին աջակցելու նախաձեռնությունների մեջ, բավականին ուրախալի լուր է հաղորդել իր սոցհարթակում։ Նա գրել է, որ իրենք որոշել են բնակարան գնել շուշեցի այն հայտնի փոքրիկների ընտանիքին, ովքեր պшտերազմի օրերին հանրահռչակվեցին իրենց պայծառ ժպիտներով ու աշխույժ պահվածքով։

Նախօրեին երեք տղաներից ավագը նշել է ծննդյան տարեդարձը։ Շուշիի իրենց բնակարանից qրկված երեխաների ընտանիքին նոր բնակարանով ապահովել հնարավոր է դարձել բարերարների և բարեգործական հիմնադրամների շնորհիվ։

Ռաֆայել Հովհաննիսյանը գրել է, որ իրենց սկզբում հաջողվել է հավաքել 17 հազար 500 դոլարի չափով գումար։ Պակասել է 2000 դոլար, որն էլ տրամադրել է Արկադի Համբարձումյանը, ում ընտանիքին է պատկանել Համբարձումյան հիմնադրամը։

Հրապարակման վերջում Ռաֆայել Հովհաննիսյնաը խոստանում է առաջիկայում ներկայացնել վերջնական հաշվետվությունը, ինչպես նաև այն բոլոր անձանց անունները, ովքեր իրականություն են դարձրել այս նախաձեռնությունը։ Նա նաև խոստանում է հրապարակել ուրախացած բալիկների լուսանկարները, ինչպես նաև տան վկայականը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: