Այսօր հայտնի երգչուհիներից մեկի՝ Շպռոտի հրապարակումներից մեկից տեղեկանում ենք, որ նրա քույրիկի ծննդյան օրն է։

Շպռոտը, որ շատ հազվադեպ է իր ընտանիքի անդամներին անդրադառնում հանրային հարթակներում, չնայած որ շատ ակտիվ է և ամեն օր էլ հանդես է գալիս տարատեսակ հրապարակումներով, այսօր բացառություն է արել։

Շպռոտի քույրիկի անունը Քրիստինա է։ Հայտնի երգչուհին առավոտյան միանգամից երկու լուսանկար է հրապարակել, որոնցից մեկում սիրելի ու գեղեցկուհի քույրն է պատկերված, իսկ մյուսում նա է՝ քույրիկի՝ Շպռոտի հետ։

Իր տեղադրած լուսանկարներից մեկին կից Շպռոտը գրել է հետևյալը․ «Շնորհավոր տարեդարձդ Իմ միակ, իմ Հարազատ Քույրիկ։ Կյանքս կտամ, որ դու լինես երջանիկ։ Մենակ Դու միշտ ժպտա։

Իմ մաքուր, իմ զուլալ Իսկական Քուրիկ։ Իմ միակ լավը ցանկացող, իմ համեստ, իմ Ընտանիք»,- իր հուզիչ գրառումը եզրափակել է հայտնի ու ակտիվ երգչուհին։