Այս օրը Հովհաննիսյանների ընտանիքում հատուկ նշանակություն ունեցող օրերից է, քանի որ ընտանիքը նշել է իր կազմավորման, ինչպես նաև տան մայրիկի տարեդարձը։ Վերջին երկու տարիների ընթացքում այս ընտանիքում հասկանալի կերպով որևէ իրադարձություն առանց կարոտի ու վշտի չի անցնում։

Օրվա առիթով հերոսության խորհրդանիշ դարձած Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկը գրում է հետևյալը․ «Ալբերտ ջան, տղա՛ս, այսօր մայրիկիդ ու մեր ընտանիքի ստեղծման 22-րդ տարեդարձն է:

Մենք ուժեղ էինք միասին ու հիմա փորձում ենք քո բաժին ուժն ու ջերմությունը իրարով լրացնել՝ բավարարվելով հիշողություններով ու քո հոգևոր ներկայությամբ: Այսօր էլ հիշելու ենք, թե ինչպես ես ամեն տարի շնորհավորել մայրիկիդ տարեդարձն ու ջերմ հուշերից ժպտալ։

Շնորհավոր տարեդարձդ իմ կյանքի ընկեր, իմ սիրելի, հերոսածին մայր ու պարզապես վեհանձն հայ կին, ձեր դաստիարակած սերունդն ու փոխանցվող արժեհամակարգը ազգերի ճակատագրեր են կանխորոշում»,- իր գրառումը եզրափակել է Արտակ Հովհաննիսյանը: