Ծովինար Մարտիրոսյանն աչքի է ընկնում անմիջական ու ինքնաբուխ բնավորությամբ։ Նա իր ընտանիքի անդամների մասին մեծ ջերմությամբ է արտահայտվում՝ միաժամանակ չթաքցնելով, որ հաղթահարել են շատ դժվարություններ։

Ծովինարը տարբեր առիթներով պատմել է, որ իր ու Նարեկի միասությանը շատերն են դեմ եղել։ Նարեկը նույնպես այդ մասին պատմել է՝ նշելով, որ այդ վերաբերմունքը նույնպես որոշակի նախատրամադրվածություն էր առաջ բերել իրենց մոտ։

Ծովինարը հաճախ ծիծաղով հիշում է, որ նույնիսկ իր մայրիկը, որ իր ու Նարեկի դասախոսն էր միաժամանակ, դարձյալ դեմ է եղել իրենց միությանը՝ կարծելով, թե Նարեկն ավելի լավ աղջկա է արժանի։

Դրան հակառակ՝ Նարեկի մայրը՝ Էլեն Հայկազյանը, հակառակը, կողմ է եղել Ծովինարի ու Նարեկի միությանը։ Ծովինարը պատմում է, որ սկեսուրը շատ հաճախ է իրեն օգնել։ Ծովինարը սկսերոջը սիրառատ լուսանկարով ու բերամաղթանքներով է շնորհավորել տարեդարձի առիթով։