Արամ Ասատրյանը մշտապես հպարտանում էր իր չորս զավակներով, իսկ նրանցով հպարտանալու և ուրախանալու առիթի համար հաճախ էր շնորհակալություն հայտնում սիրելի տիկնոջը՝ Նվարդին։

Ստացվել է այնպես, որ այս ընտանիքի անդամներից ոմանք ֆիզիկապես չկան, սակայն նրանք մշտապես ապրողների հուշերում և մտքերում են։ Ասատրյան ընտանիքի անդամների բոլոր ընտանեկան միջոցառումներն անցնում են ընտանիքի ավագ անդամներին հարգելու արարողությամբ։

Այսօր սիրված երգչի կնոջ՝ Նվարդի ծննդյան օրն է։ Նվարդն նույնպես ֆիզիկապես իր զավակների կողքին չէ, սակայն միշտ նրանց հետ է, նրանց սրտում։ Սիրելի մայրիկի տարեդարձի առիթով նրա զավակներից Տիգրանը տեղադրել է իրենց համատեղ լուսանկարը։

Սիրված երգիչն իր ու մայրիկի լուսանկարին կից գրել է հետևյալը․ «Շնորհավոր երկնային ծնունդդ, Մամ ջան․․․ Մայր իմ, մայր իմ թանկագին, խոնարհվում եմ քո առջև և ուզում եմ ասել քեզ շնորհակալ եմ մայր իմ քեզ»,- իր ձոնը եզրափակել է Տիգրան Ասատրյանը։