«Շնորհակալ եմ Տեր Աստված». Քրիստինա Եղոյանը երկրորդ անգամ կմայրանա

Հանրահայտ արտիստուհի Քրիստինա Եղոյանն ամուսնությունից հետո իրեն լիովին նվիրել է ընտանեկան կյանքին և առօրյային։ Նրա առաջին բալիկի լույս աշխարհ գալուց հետո արտիստուհին անձամբ է խնամում, հոգ տանում չքնաղ դստրիկի մասին։

Քրիստինան ապրում է իր աղջկանով, որին հասցրել են սիրել բոլորը։ Ինչպես երևում է արտիստուհու հրապարակումներից, նա պարզապես վայելում է դստրիկի ներկայությունը և նրա հետ անցկացրած ամեն մի վայրկյան։

Ինչպես պարզվում է արտիստուհու վերջին հրապարակումից, նա վերստին պատրաստվում է մայրիկ դառնալ՝ լույս աշպարհ բերելով իր երկրորդ բալիկին։ Արտիստուհին կադրեր է տեղադրել, որոնցում երևում է, որ նա բժշկի մոտ է, բժիշկը նրան ցույց է տալիս ապագա երկրորդ բալիկի շարժը։

Այդ կադրերն իր հարթակում տեղադրելով՝ Քրիստինան շնորհակալություն է հայտնել Աստծուն երկրորդ անգամ մայրանալու բերկրանքը պարգևելու համար։ Արտիստուհին այս ամենով հանդերձ որևէ կերպ չի անդրադառնում ամուսնուն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: