Ավագանու անդամներից մեկը՝ Իզաբելլա Աբգարյանը, որ ժամանակին առիթ է ունեցել աշխատելու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, դուրս գալով նրա վերջին ներկայացումից, իր հույզերի և ապրումների մասին գրել է հետևյալը․

Հայկ Մարության ջան, շնորհակալ եմ այս հուզումնառատ երեկոյի համար։ Ներկայացմանդ` երևանցիներին փոխանցած ուղերձների համար։ Քո ոճով՝ տեղ֊տեղ լիաթոք ծիծաղել, տեղ֊տեղ էլ ամաչել ստիպելով։

Շատ չեմ ընդարձակվի ներկայացման մասին, որ դեռ դիտել պատրաստվողներին հետաքրքիր լինի։ Շնորհակալ եմ, որ քեզ հետ միասին կրկին վերապրեցի քո գլխավորությամբ մեր աշխատանքի տարիները՝ լավ ու վատ պահերով, ոգևորությամբ ու թևաթափ անող երևույթներով։

Վերապրեցի՝ նաև հանդիպելով այսօր նույն դահլիճում հավաքված շատ լավ մարդկանց, ում հետ թիմ էինք, տեսակ ու փայփայած ընդհանուր նպատակ։ Նրանցից մի մասին շատ վաղուց էի ճանաչում, մյուսներին էլ ճանաչեցի, ընկերացա` շնորհիվ քեզ։ Ու հա․ դու այսօր քո տարերքի մեջ էիր»։