Դերասանուհի Նազիկ Բաղդասարյանը, ինչպես հայտնի է, ընտանիք է կազմել հաղորդավար Արթուր Գեղամյանի հետ։ Նրանց ընտանիքում արդեն իսկ մեծանում է մեկ զավակ՝ Դանիելը։ Այսօր ընտանիքում տոնելու ուրախալի առիթ կա։

Նազիկն իր երկրորդ հղիության մասին հայտնել էր սոցհարթակային լուսանկարով։ Այսօր արդեն Նազիկի և Գեղամի ընտանիքը համալրվել է ևս մեկ անդամով․ լույս աշխարհ է եկել հաղորդավարի և դերասանուհու երկրորդ տղան։

Նազիկի բարեհաջող ծննդաբերության մասին տեղեկություն է հրապարակել Շենգավիթի հայտնի բժշկական կենտրոնը՝ հրապարակելով նաև լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես է դերասանուհին իր երկրորդ որդու հետ և ամուսնու ուղեկցությամբ հրաժեշտ տալիս հիվանդանոցին։

Բժշկական կենտրոնի հրապարակման մեջ ասվում է, որ դերասանուհու հղիությունը հսկել, ապա փոքրիկին օգնել է լույս աշխարհ գալ մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը։

Ընդ որում, Նազիկն ու Արթուրն իրենց առաջնեկի՝ Դանիելի ծնունդը ևս վստահել են Շուշանիկ Բախշյանին։