Միլա Մանուկյանի մասնակցությամբ անչափ զվարճալի տեսանյութ է տեղադրվել նրա հարթակում։ Տեսանյութում երևում է, թե փոքրիկ Միլան ինչպես է խոսում իրենց դիմացի տան պատշգամբում դրված Ձմեռ պապիկի հետ։

Նա Ձմեռ պապիկին է դիմում՝ հարցնելով, թե իրեն կոնֆետ տալիս են, արդյոք նա կոնֆետ չի՞ ուզում։ Ապա Միլան հարցնում է, արդյոք կուզի, որ իր մայրը զանգի և Ձմեռ պապը գա իրենց։ Հետո Միլան հետաքրքրվել է, թե ինչպես կարող է Ձմեռ պապն իր մոտ գալ։

Տեղադրված տեսանյութին կից Սիլվա Հակոբյանը Միլայի անունից գրել է հետևյալը․ «Շատ մտահոգված եմ դիմացի հարևանի պատուհանից դեռևս կախված Ձմեռ Պապիկի ճակատագրով։ Ախր ուզում եմ, որ մյուսների պես ինքն էլ տուն գնա»։

Միլայի անմիջական խոսքն այնքան գրավիչ ու զվարճալի է, որ արժանացել է շատերի դրական արձագանքին։ Միլայի մասնակցությամբ զվարճալի տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։