Այսօր ազգագրական պարերի հայտնի մասնագետ, հասարակական ակտիվ գործիչ, արցախյան պատերազմների նվիրյալ մասնակից Գագիկ Գինոսյանի դստեր՝ Անիի ծննդյան օր է: Անին ակտիվորեն շարունակում է երգի ու պարի ասպարեզում հոր գործունեությունը:

Դստեր ծննդյան օրվա առիթով մայրը՝ Նելլի Սարգսյանը, գրել է. «Իմ հրաշք աղջիկ՝ իմ Անի: Տարիներն արագ են անցնում, բայց էն սպասումը, որ մեր մեջ էր մինչ Քո ծնունդը միշտ թարմ է։ Շատ երկար սպասված ծնունդ՝ իմ առաջին լույս, որն արդեն իր լույս Լուսէ ունի։

Սիրում եմ Քեզ շաաատ ու Ձեր ընտանիքը։ Երջանիկ եղիր արև ու թող բոլոր փորձությունները կարողանաս բարձր ու պարզ ճակատով հաղթահարել։ Բարդ ժամանակներ ենք ապրում, բայց վստահ եմ, որ Ալեքսի հետ միասին ձեր ընտանիքի Լուսէ լույսով ավելի երջանիկ եք լինելու։

Սիրում եմ Քեզ շատ ու բառերն էլ չնչին են արտահայտվելու համար»։