Այսօր Հանրապետության հրապարակի տարածքում իրավիճակը բավականին լшրված է եղել, քանի որ տեղում միավորվել են պատերազմում զnհված կամ դեռևս անհայտ ճակատագրերի արժանացած տղաների ծնողները՝ հստակ տեղեկատվության պահանջով։

Ա․ Թորոսյանը, զրույց ունենալով հավաքվածների հետ, ավելի ուշ լրացուցիչ պարզաբանում է ներկայացրել՝ գրելով, որ իր ասածները ոմանք սխալ են հասկացել և շահարկման թեմա են դարձրել, մինչդեռ ինքը լավ հասկանում է ծնողներին, և արվում է ամեն ինչ՝ այս կարևորագույն խնդրին լուծում տալու համար։

Այս առնչությամբ Կարեն Հովհաննիսյանը գրում է․ «Ծնողների ցшվն ու դարդը ոչ մեկը չի հասկանա, ոչ մեկ։ Նրանք այնքան բան գիտեն, այնքան բան են տեսել, այնքան բան են փորփրել ու գտել իրենց որդիների մասին, որ պետք է քարից լինել ու դրանք իմանալով՝ ապրել։

Ծնողների ոտքերը լվացեք ու ջուրը խմեք, որ նոր են եկել Հանրապետության հրապարակ, իրենք հենց ձեր փոխարեն էին գնացել իրենց երեխաների հետևից։ Այդ ծնողների հետ շփվելիս զգույշ եղեք անգամ ձեր միմիկաներում, ձեռքերի և ոտքերի շարժումներում, էլ չեմ ասում խոսքում»։