Մկրտչյան Գևորգը ինչպիսի անակնկալ եղանակով որ սիրելիին՝ Քրիստինեին ամուսնության առաջարկ արեց, նույնպիսի գաղտնի եղանակով էլ իր նշանադրության արարողությունը կազմակերպեց՝ հետևորդներին այդ մասին հայտնելով միայն նշանադրության օրվա առավոտյան։

Ավո Ադամյանը եղել է նշանադրության հանդիսության վարողը։ Նա իր երգով գեղեցկացրել է Գևորգի նշանադրության երեկոն, իսկ նշանադրված զույգը միջոցառման մեկնարկը տվել է հենց Ավո Ադամյանի երգի հնչյունների ներքո պարելով։

Քավորը Անտոնյան Արմանն է եղել, որը Գևորգի պրոդյուսերն է։ Նշանադրության արարողությունը շատ աշույժ, ջերմ ու ուրախ միջավայրում է եղել։ Գևորգը ռոմանտիկ խոսքեր է նվիրել սիրելիին։ Ներկաները շատ են հավանել Գևորգի մտքի ստեղծագործական թռիչքը։

Ներկաներից ոմանք նաև կատակելով ասել են, որ Գևորգի արտահայտած գեղեցիկ մտքերի հիման վրա առաջիկայում գուցե նոր երաժշտական ստեղծագործություն ծնվի։ Այս գեղեցիկ միջոցառման նոր ու ուշագրավ մանրամասներ կարող եք դիտել կցված նյութի մեջ։