Արմինե Բրսոյանը գրում է․ «Այս նկարը իմ մոտ բացասական հույզեր չի առաջացնում, սիրուն բալիկ՝ սիրող ձեռքերում, իսկ հիմա հաջոդիվ ձեր հուզաճմլիկության մասին.

1. Եթե դուք քաղաքական գործիչ եք, ապա հստակ վերլուծությամբ ու քայլերով ասեք` ոնց ենք դուրս գալու էն իրավիճակից, որը կա, ոնց ենք լուծելու գազի հարցը, որնա ձեր դիրքորոշումը, ինչ հնարավոր ելք կա։

2. Եթե դուք իրոք մտահոգ եք, ապա ելք առաջարկեք հստակ, իշխանությանը ամոթանք տալը կամ թասիբի գցելը արդեն հոգնեցուցիչ ա, ես չեմ կարում կարդամ ու լսեմ զուտ վիրավորանքներ ու մեղադրանքներ, երբ կից չկան հստակ իրավիճակային վերլուծություններ, բովանդակային հակադարձումներ։

3. Նկարում ոչ մի ողբալի բան չկա, ձեր տաք ու ապահով միջավայրից դուրս նայեք ու տեսեք՝ Երևանում, բոլոր մարզերում ինչքան մարդ կենցաղային տարրական պայմաններ չունի, գազ չկա, ջուր չկա․ սա բացառիկ բան չի հայ իրականության մեջ։

4. Հանկած չլայքեք սա, կարող եք ինձ հեռացնել, քանի որ սիրաշահելու ու լավամարդ լինելու պաթոսախեղդ ու ձևական վիճակից տակավին հեռու եմ, իրար լայքեք,քոմենթեք, սրտիկեք, կործանվեք ձերոնցականների նեղ կարծիքի շրջանակում։ Հ․ Գ․ Թող բոլոր երեխաները հոգատար և սիրող ձեռքերում մեծանան»։