«Նկարներ ունես իրա ադնակլասնիկի ինչ-որ սայթում, որի պարոլը ոչ մեկդ չի հիշում, որ ջնջի էդ ամոթալի անցյալդ․․․»

Ռուբեն Եսայանը գրում է․ «Մայր, կին, որը բողոքում է չիփսերից` համարելով այն զիբիլ ու վերցնում ձեռքիցդ ուտում։ Կարող է նույն պահարանից 1 վայրկյանում գտնել քո այն սարոչկեն, որը դու 2 ժամ չես կարողանում գտնել, ասես նաշոլ իզ պարարելնըվը միռա։

Տեսնում է, որ ժպտալով հեռախոսիդ ես նայում ու հենց էդ պահին մտածում, որ ինքը արդեն հարս/փեսա ունի։ Բերում քեզ 2 շոր է ցույց տալիս ու հարցնում, թե որն է սիրուն: Ասում ես` 2-րդը, ասում է` Առաջինը սիրուն չի՞, որտև ինքը առաջինն է հավանել:

Մտածում է, որ քո հետ կապված բոլոր հիվանդությունները, նույնիսկ ոտքի մատի մազոլը, սաղ էդ անտեր հեռախոսներից ա։ 200 դրամանոց մատնաքաշը 210-ով առնելու դեպքում կարող է սավոկով իջնել գլխիդ ու հեգնանքով հարցնել` կարող ա՞ մենք փող ենք տպում արա։ Քեզ մի օր կհարցնի՝ էս սվիտրդ հագնում ես, թե սարքեմ պոլի շոր։

Ֆեյսբուքում նկարներիդ տակ կգրի՝ էն ում կյանքն ա, մեռնեմ սրտիդ, արևս, գեղեցկուհիս, չկա քո նման, մամայի բալա, չհասկանալով, որ հատկապես վեջրինը մի այլ տիպի վիրավորանք ա, մանավանդ, երբ դու տղա ես, իսկ հետո անպայման էդ նկարդ շեյր կանի` մտածելով, որ ձևը տենց ա։

Եվ իհարկե, կին, ով փոքր ժամանակ քեզ առել ա շորեր, որոնցով դու եղել ես ասես մի ծիածան ու մինչև հիմա դրանցով նկարներ ունես իրա ադնակլասնիկի ինչ-որ սայթում, որի պարոլը ոչ մեկդ չի հիշում, որ ջնջի էդ ամոթալի անցյալդ։ Շնորհավոր բոլոր մայրերի տոնը»

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: