Մալխաս Ամոյանը պարզապես երջանկացրեց հայազգի բոլոր ներկայացուցիչներին՝ հաթելով ազգությամբ թուրք մարզիկի ւո միաժամանակ դառնալով Եվրոպայի չեմպիոն։ Մալխասի հաղթանակը 77 կիլոգրամ քաշային կարգում էր։ Նա թուրքազգի մարզիկին հաղթել է 4։3 հաշվով։

Հատկանշական է, որ Մալխասն իրեն իսկական մարզիկի նման է պահում ոչ միայն մենամարտի ընթացքում, այլ նաև դրանից հետո։ Երբ մրցավարը հայտնում է թուրք մարզիկի պարտության և Մալխասի հաղթանակի մասին, թուրք մարզիկը պարզապես թավալ է գալիս հատակին ու հեկեկալով լաց լինում։

Մալխասն իսկական վեհանձն մարզիկին վայել մեծահոգությամբ մոտենում է հատակին թավալվող ու լաց լինող թուրք մարզիկին, կռանում և նրան վերև է բարձրացնում, գոտեպնդում, ապա հեռանում է մարզական բեմից։ Նրա այս քայլը չի վիրպում ոչ ոքի աչքից։

Մալխասի մեծահոգի և հայ մարզիկին վայել մեծահոգի արարքը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։