«Նիկոլը վաղուց ա փախել»․ Ինչ պառակտիչ գործունեությամբ էր դիրքերում զբաղված ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը

Պատերազմի օրերին և դրանից հետո բազմաթիվ խոսակցություններ եղան այն մասին, որ ինչ-որ անձինք շրջել են զինվորականների մեջ, նրանց մոտ պարտվողական թեմաներով խոսել, նահանջի կամ վրեժի հրամաններ կամ խորհուրդներ տվել։

Այս մասին խոսակցությունները երբեմն-երբեմն փաստարկվում են անհայտ ծագմամբ ապացույցներով։ Դրանցից մեկը Արագած Ախոյանի մասնակցությամբ է։ Տեսանյութ է հանրային տիրույթում հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է նախկին պատգամավորը հանդիպում դիրքերից մեկի զինվորականների հետ։

Նա մոտենում, բարևում է բոլորին, ասում, որ իրենք դեռ վերադառնալու են ու հաղթեն, իսկ մինչ այդ հարկ է շարքերից հեռացնել ներքին կապիկներին, ինչպես ինքն է արտահայտվում։ Ապա Ա․ Ախոյանն ասում է, որ Նիկոլը փախել է։

Նա տարբեր խոսքերով է բնորոշում Ն․ Փաշինյանին, նրա հասցեին վիրավորական արտահայտություններ անում՝ պառակտիչ բնույթի գործունեությամբ զբաղվելով։ Նշենք, որ պատգամավորը ներկայացնում է ԲՀԿ քաղաքական ուժը։

Ա․ Ախոյանի մասնակցությամբ տեսանյութը ներկայացնում ենք վարը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: