Մովսես Հարությունյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից ուշագրավի մասին կարճ ու մատչելի. 1.Հայաստանը միջանցքի հարց չի քննարկել ու չի էլ քննարկելու։ 2.Ստորագրվելիք ենթադրյալ փաստաթուղթը վերաբերելու է միայն հանձնաժողովի ստեղծմանը, որի շրջանակներում հետո նոր` տարիների ընթացքում, քննարկվելու են սահմանզատման և սահմանագծման հարցերը։

3.Ենթադրյալ փաստաթղթում անկլավների մասին հիշատակում չի լինելու. դա թողնվելու է հանձնաժողովի վրա։ Հայաստանը պնդելու է, որ մեզ մոտ առկա անկլավները հետագայում ևս մնան մերը։ 4.Նոյեմբերի 9-ի` մեր պարտության և Ադրբեջանի հաղթանակին նվիրված օրը շոուտիկ եռակողմ հանդիպման գաղափարը մերժել է հայկական կողմը` ելնելով հանգամանքից, որ այն, բացի մեզ հոգեբանական հարված տալուց, ոչինչ չի տալու։

5. Ճանապարհների ապաշրջափակմանը կողմ ենք, բայց մեր սուվերենության պահպանմամբ և այն ուղիներով/ճանապարհներով, որը կորոշի Հայաստանը (իհարկե խոսքը միայն մեր տարածքով անցնող հատվածների մասին է)։

6.Հայաստանը նոյեմբերի 16-ին գրավոր չի դիմել ՀԱՊԿ-ին, քանզի մայիսի 12-ի` ադրբեջանական ներխուժման ժամանակ դիմել ենք, ու այն անարձագանք է մնացել։ 7.ՀՀ-ն այս պահին չի դիտարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակը։ 8.Քանի որ Ադրբեջանը Հայաստանի համբերատարությունը թուլություն է ընկալել` սրանից հետո նոյեմբերի 16-ի նման արձագանքի են արժանանալու ոտնձգության դեպքում»։