Ներկա եմ եղել ծննդաբերությանը, ես եմ կտրել աղջկաս պորտալարը. ի՞նչ է պատմում Հրաչ Մուրադյանը

Հրաչ Մուրադյանն իր անձի հետ կապված ամեն ինչին առանձնահատուկ ուշադրություն է դարձնում։ Ուստի ամենևին էլ զարմանալի չէ նրա գերլարված տրամադրվածությունն առաջնեկ բալիկի լույս աշխարհ գալու առիթով։

Հաղորդավարը նոր մանրամասներ է պատմել Անաշեի ծննդաբերությունից։ Պարզվում է՝ հաղորդավարը ներկա է եղել փոքրիկ Միայի լույս աշխարհ գալուն։

Նա ոչ միան ներկա է եղել, այլ նաև անձամբ է կտրել Միայի պորտալարը՝ հաղթահարելով արյան նկատմամբ սեփական վախերը։

Նա մտավախություն է ունեցել, որ գուցե պահի ազդեցությանը չդիմանա և ուշաթափ լինի, սակայն կարողացել է հաղթահարել նաև այդ մտավախությունները։

Մինչ վիրահատական ճանապարհով ծննդաբերած Անաշեին ուղարկել են երեքժամյա հանգստի, Հրաչը բուժքրոջ հետ միասին լողացրել է փոքրիկ Միային, ապա նրա հորդորվ ճկույթը մտցրել երեխայի բերանը, քանի որ ասել են, թե երեխան այդ պահին մարդկային մաշկ զգալու կարիք ունի։

Հրաչը նշում է, որ ինքը հոգեբանորեն բոլորովին պատրաստ չի եղել նման քայլերի, սակայն սիրով է արել այդ ամենը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: