Նարբե Պողոսյանի և Աստղիկ Ալավերդյանի որդու ծննդյան օրն է․ ահա թե ինչ անակնկալ են մատուցել տղային ծնողները

Նարբեն ու Աստղիկը ընտանեկան հետաքրքիր ու գունագեղ առօրյան շարունակաբար լցնելու ջատագովներ են։ Նրանք ոչինչ չեն խնայում իրենց զավակների կյանքն առավել հետաքրքիր ու գեղեցիկ դարձնելու համար։

Սեպտեմբեր ամսի հենց առաջին օրը դերասանների առաջնեկի՝ Մոնթեի ծննդյան օրն է։ Անցյալ տարի օրն ինքնին լրացուցիչ կերպով նշանավորվել էր, քանի որ Մոնթեն առաջին անգամ դպրոց էր գնացել։

Այս տարի ծնողները օրվա յուրօրինակ մեկնարկ են տվել։ Նրանք իրենց տան բակն առավոտյան վաղ զարդարել են ծննդյան թեմատիկայով ձևավորված փուչիկներով, տորթով և այլ ատրիբուտներով։

Նարբեն արթնացրել է Մոնթեին՝ նրան տանելով բակ։ Երբ երեխան տեսել է այդ ամենը, ուրախացել է։ Հետո նա քույրիկի ու մայրիկի հետ պարել ու զվարճացել է։

Այդ ամենից հետո միայն Աստղիկը գրել է, որ արդեն կարելի է նաև դպրոց գնալ։ Մոնթեն այս տարի երկրորդ դասարանում է սովորում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: