Նարբե Պողոսյանը և Աստղիկ Ալավերդյանն ուշագրավ մանրամասներ են պատմել իրենց առաջին հանդիպման և ընտանեկան կյանքի մասին

Հանրաճանաչ ամուսիններից Նարբեն ու Աստղիկը բավականին հետաքրքիր համատեղ կյանքի շրջափուլ են անցել։ Նրանք անցած ուղու մասին պատմել են՝ բացահայտելով ուշագրավ մանրամասներ։

Նարբեն պատմում է, որ դեռ ուսանողական տարիներից իր մոտ հղացել է «Ընտանեկան պատմություններ» նկարահանելու գաղափար։ Հայտարարվել է քասթինգ, որ ընտրվի համապատասխան դերասանուհի։

Նարբեն խոստովանում է, որ բազմաթիվ դերասանուհիների միջից նա հավանել է հենց Աստղիկին։ Ընտրություն կատարելուց հետո Նարբեն չեղարկել է քասթինգի հետագա ընթացքը։ Նկարահանումների ընթացքում էլ հենց երրորդ օրը նրանք հասկացել են, որ սիրում են իրար։

Նրանք յոթ տարի ընկերություն են արել, որից հետո ընտանիք են կազմել՝ ունենալով երկու զավակ։ Աստղիկը, խոսելով ամուսնու մասին, նշում է, որ նա հոգատար մարդ է, իրենց տղայի համար ընկեր է, իսկ աղջկա համար հերոսի կերպար է։

Նարբեն էլ իր հերթին համարում է, որ ինքն ու Աստղիկն իրական կյանքում անհամատեղելի են, բայց շատ են սիրում իրար, ուստի կարողանում են հաղթահարել անհամատեղելի բնավորությունները։ Աստղիկը շատ ավելի պահանջկոտ ու կարգապահ է։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: