Օրեր առաջ մի խումբ անձանց հետ կшլшնավորվել էր նաև նախկին մարզիկ Իսրայել Հակոբկոխյանը։ Նա բավականին ակտիվորեն մասնակցում է քաղաքական գործընթացներին՝ հանդես գալով ընդդիմադիր դիրքերից։ Մարզիկն իր ընդդիամդիր գործունեությամբ աչքի էր ընկնում դեռ ամռանից։

Ի․ Հակոբկոխյանի հետ կшլանավորվածներին հունվարի քսանութին առաջադրվել էր Կառավարության շենքը զшվթելու փորձ կատարելու մեղադրանք։ Իսրայել Հակոբկոխյանին ու շատ այլ անձանց բերման էին ենթարկել Հանրապետության հրապարակից՝ վարչապետի հրաժարականի պահանջով ընթացող ցույցերի ժամանակ։

Այսօր պարզ է դարձել, որ նախկին մարզիկը տեղափոխվել է հիվանդանոց՝ առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով։ Հայտնի է, որ նա սրտի կшթված է ստացել։ Այս լուրը հանրայնացրել է մարզիկի պաշտպաններից մեկը՝ Գոռ Սաղոյանը։

Պաշտպանը նաև տեղեկացրել է, որ մարզիկի վիճակը հիմա բժիշկների գնահատմամբ կայուն է։ Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ փետրվարի մեկին։ Հիշեցնենք, որ մարզիկն իրեն առաջադրված մեղադրանքով մեղավոր չի համարում։