«Նազենիի տանն անցկացրած ամեն օրս, պահս հիշում եմ, որովհետև․․․»

Նազենի Հովհաննիսյանը ինչպես հաճախ, վերջերս նույնպես իր սիրելի ընկերներին հավաքել է իր տանը՝ նրանց անմոռանալի պահեր ու զգացողություններ պարգևելով։ Այս առիթով ներկա եղած ընկերներից մեկը՝ Նարինե Մանուկյանը, իր հույզերն ու ապրումներն է կիսել համացանցում՝ երեկոյից հրապարակելով ուրախ լուսանկար։

Նարինե Մանուկյանը գրում է․ «Եթե ընկերներդ քեզ նման «խենթ ու խելառ» են՝ ուրեմն կյանքդ ստացված է, անկախ ամե՜՜ն ինչից։ Նազենիի տանն անցկացրած ամեն օրս, պահս հիշում եմ, որովհետև ապրածս վառ էմոցիաները դրոշմվում են հիշողությանս մեջ` առհավետ։

Նազն էդպիսինն ա, մարդ — տոն, ու ինչքան էլ ներսում փոթորիկ լինի՝ ընկերներին հավաքելիս նվիրում է անմոռանալի զգացումներ։ Դե եթե էս ամենին գումարվում են Ավետը, բզեզիկ Սոֆիս, Բեգոյանը, Հայկը ու մնացածը՝ վերջացավ։

Խենթանալիք ընկերներս՝ հայրենասեր, կիրթ, բարի, չանտարբեր, կյանքին սիրահարված։ Գժվեմ ԳԸ»,- իր հրապարակումը եզրափակել է Նարինե Մանուկյանը։ Լուսանկարից երևում է, թե ինչ խենթ երեկո են ունեցել ներկաները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: