«Մոտ կամ հեռու»․ Սոֆի Մխեյանի նոր, հուզիչ երգը՝ նվիրված Հայկոյին

Այսօր լրացավ կյանքից խիստ անժամանակ հեռացած սիրելի երաժշտի՝ Հայկոյի յոթը, ինչի առիթով նրան սիրող շատերը տարբեր կերպ նշանավորել են օրը։ Նորից Հայկոյին հիշելու առիթը ոչ ոք բաց չի թողել՝ նորից հրապարակումներ անելով նրա մասին։

Շատերի նման Սոֆի Մխեյանը ևս օրը յուրովի է նշանավորել։ Նա մի փոքրիկ երգ է հանրայնացրել, որը նվիրված է տաղանդավոր երաժշտին։ Երգը վերնագրված է «Մոտ կամ հեռու», որը ներկայացվում է ամպերի շարժը ներկայացնող տեսահոլովկի միջոցով։

Երգում խոսվում է կեղծ ժպիտներին ու սուտ խոսքերին չհավատալու, գերի չլինելու մասին։ Երգը բավականին խորն է և մտորելու առիթ է տալիս ունկնդրին։ Չնայած Սոֆին երգում «Իմ յար» արտահայտությունն է անում, սակայն ստեղծագործությունը նվիրում է Հայկոյին։

Սոֆի Մխեյանի ներկայացրած նոր երգը, որը նվիրված է սիրված երաժիշտ Հայկոյին, կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: