Տաղանդաշատ արտիստուհի Արև Սանթոսյանը անցել է բազմաթիվ դժվարություններով ու զրկանքներով լի ճանապարհ, սակայն չի կորցրել իր տոկունությունն ու ամրությունը։ Նա իր երկու աղջիկներին ինքնուրույն է մեծացրել։

Նրա երկու աղջիկներն էլ որոշում են շարունակել մայրիկի մասնագիտական գիծը։ Մայրը պատմում է, որ այն ժամանակ ինքը միանգամից մի քանի տեղ էր աշխատում, որ կարողանա հոգալ աղջիկների հոգսերը։

Քանի որ աղջիկները լավ են սովորել, կարողացել են բարձր միավորներով ընդունվել Թատերական ինստիտուտ։ Արև Սանթոսյանը հիշում է նաև այն օրերի մասին, երբ իրենք տուն չունեին, տարբեր տներով վարձով էին մնում՝ մաքրելով ուրիշների տները։

Արև Սանթրոսյանը հիացմունքով է հիշում, որ իրենք տուն են գնել իր աղջիկներից մեկի՝ Տաթևի շնորհիվ։ Մայրը պատմում է, որ Տաթևն ունի գումար խնայելու հրաշալի կարողություն։ Նա կարողացել է գումար խնայել՝ տուն գնելով իրենց համար։