Միշտ ժպտա, իմ Հարստություն․․․ Անդրանիկ Հարությունյանի հուզիչ գրառումը

Անդրանիկ Հարությունյանն ակտիվ է ոչ միայն կյանքում, այլ նաև համացանցային տիրույթում։ Նա իր հարթակում անդրադառնում է ոչ միայն հանրային հնչողություն ունեցող իրողություններին, այլ նաև ընտանեկան իրադարձություններին։

Անդրանիկն առիթը բաց չի թողնում ընկերների հետ կիսելու ընտանիքի անդամների հետ կապված իր ուրախ հույզերը։ Դերասանն անդրադառնում է հարազատների ծննդյան տարեդարձներին, ձեռքբերումներին և կյանքի կարևոր դեպքերին։

Վերջերս նա շնորհավորել էր սիրելի մայրիկի՝ Գայանե Սարգսյանի տարեդարձը, իսկ այսօր նրա զավակներից ավագի՝ աղջկա տարեդարձն է։ Անդրանիկի առջիկը՝ Էլեանորա Հարությունյանը, այսօր բոլորում է տասը տարին։

Դստեր տարեդարձի առիթով հայրը տեղադրել է նրա լուսանկարներից մեկը և գրել հետևյալը․ «Իմ սիրուն 10 տարեկան գանձ։ Շնորհավոր ծնունդդ, իմ աղջիկ։ Միշտ ժպտա, իմ Հարստություն։ Մի խոսքով՝ Happy birthday»։

Էլեանորան դպրոցական է։ Նշենք, որ Անդրանիկն ընտանիք է կազմել Մերիի հետ։ Նրանց կրտսեր զավակը տղա է, որը դեռ դպրոց չի գնում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: